28 նոյեմբերի 2002 - 22:19 AMT
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԸՆԿԱԼՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԻՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Հունաստանը ընկալում է Հայաստանը որպես իր ռազմավարական գործընկեր: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հունաստանի փոխարտգործնախարար Անդրեաս Լովերդոսը միջկառավարական հայ-հունական հանձնաժողովի երրորդ նիստում: Նրա խոսքերով, տնտեսական փոխգործունեության մակարդակը երկու պետությունների միջեւ զգալիորեն զիջում է քաղաքական համագործակցության մակարդակին: Ընթացիկ տարում գրանցված 11 մլն դոլարի չափով փոխադարձ ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում Հայաստանի եւ Հունաստանի հնարավորություններին, գտնում է դիվանագետը: Նա հաղորդել է, որ առաջիկայում Հայաստան կայցելի հույն ձեռներեցների նոր խումբ, որը կուսումնասիրի հայ գործընկերների հետ համագործակցության հնարավորությունները: