13 հոկտեմբերի 2006 - 14:33 AMT
BBC. Շատերը ցեղասպանության փաստի մերժումը հանցագործություն են համարում
BBC-ի ռուսական կայքէջում ցեղասպանությանը` որպես մարդկության դեմ հանցագործության նկատմամբ վերաբերմունքի էքսպրես հարցում է անցկացվում: 1500 քվեարկածներից 52.2 տոկոսը գտնում է, որ որեւէ ազգի նկատմամբ ցեղասպանության փաստի հերքումը հանցագործություն է հանդիսանում: Տվյալ փաստը` որպես ազատության դրսեւորում, համարում է 18.97 տոկոսը, անվնաս մոլորություն` 6.5 տոկոսը եւ վտանգավոր պրովոկացիա` 22.28 տոկոսը: Ինչպես հայտնում է BBC-ն, տվյալ հարցումը պաշտոնական չէ: