Իրանն ու Ադրբեջանը պատրաստվում են երկաթուղային հաղորդակցություն հաստատել19 օգոստոսի 2015 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Բաքուն և Թեհրանը մտադիր են վերականգնել Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը՝ Հյուսիս-հարավ միջանցքի շրջանակում: Երկաթուղին ապահովելու է ելքը Եվրոպայից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից և Կովկասից դեպի Պարսից ծոց և Հնդկաստան։ Նախագծի իրականացումը կհանգեցնի մերձկասպյան երկրների առևտրային հարաբերությունների ակտիվացմանը Սև ծովի նավահանգիստների հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Երկաթուղու վերականգնման հարցն Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել է Իրանում՝ ստանոլով այդ երկրի բարձրագույն ղեկավարության հավաստիացումները, որ Թեհրանը հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ գործակցությունն առաջնահերթություն է համարում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանն անվանել էր «Կովկասի դարպաս» և հավելել, որ Իրանն իր հերթին կարող է Բաքվի համար դեպի Պարսից ծոց տանող ճանապարհ դառնալ։ Պատուհան դեպի Պարսից ծոց պատրաստվում է բացել Երևանը՝ կառուցելով ՀՀ-Իրան եկաթուղին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախատեսում է այցելել Չինաստան, որտեղ նա իր չին գործընկերոջ հետ կքննարկի Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Սեպտեմբերի վերջին նախատեսվում է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Չինաստան: Հայաստանը չինական կողմից առաջարկներ է ստացել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վերաբերյալ: Կան առաջարկություններ չինական մի քանի կազմակերպություններից, բայց հայկական կողմը ներկայումս նախապատվությունը տալիս է առաջարկություններից երկուսին, որոնք առաջիկայում կմանրամասնվեն, հայտնել է Բեգլարյանը: Բեգլարյանը օգոստոսի 18-ին անդրադառնալով երկաթգծի կառուցման հարցին, նշել է, որչինական կողմի համար ճանապարհը շատ կարևոր է, և Չինաստանի նախագահը այդ ճանապարհի համար գումարներ է հատկացրել: Հայաստանի համար երկաթգծի շինարարությունը ռազմավարական նշանակություն ունի: Ծրագրվում է, որ երկաթուղու կառուցումը կիրականացվի 6 տարում։ Նախագծի արժեքը գնահատվում է $3.5 մլրդ: 2013-ին Իրանն իրազեկել է ՀՀ իշխանություններին, որ պատրաստ է կառուցել Իրան-Հայաստան երկաթուղու Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: 2015-ի հունիսին CCECC ընկերության խորհրդի նախագահ Վու Վանլիանգին վերահաստատել է չինական կազմակերպության հետաքրքրությունը և ցանկությունը մասնակցելու Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման ծրագրին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |