Թբիլիսիում նոր հայ-վրացական դպրոց կգործի` 1000 աշակերտի համար

Թբիլիսիում նոր հայ-վրացական դպրոց կգործի` 1000 աշակերտի համար

PanARMENIAN.Net - Թբիլիսիի Մետրոմշենի բնակավայրում հայ-վրացական դպրոց կբացվի՝ նախատեսված 1000 աշակերտի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի կրթության նախարարության մամուլի ծառայությունը։

«Թիվ 103 հանրային դպրոցն ամենախոշոր նախագծերից է, ավելին՝ վերջին 20-30 տարվա ընթացքում նման մեծության դպրոց չի կառուցվել»,- ասել է երկրի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն՝ տեղում ծանոթանալով շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախագծի արժեքը մոտ 5.5 մլն լարի է։ Շինաշխատանքները սկսվել են 2015-ին և կավարտվեն 2016-ին:

Նախարարի խոսքով՝ նախագիծը կարևոր է, քանի որ «խառը տիպի դպրոց է», լինելով վրացական դպրոց՝ այն ունենալու է մեծ հայկական բաժին, գրում է Sputnik-georgia.ru-ն։

«Մենք առավելագույնս աշխատում ենք օգնել էթնիկ փոքրամասնություններին նրանում, որ նրանք լիարժեք և լավ ինտեգրվեն ուսումնական գործընթացին»,- նշել է Սանիկիձեն։

Նոր դպրոցը կհամապատասխանի ժամանակակից չափանիշներին։ Ուսումնական հաստատությունը կունենա ջեռուցման համակարգ, կբացվեն մարզասրահներ, գրադարան, բնական գիտությունների կաբինետ, ճաշարան։ Ինչպես նաև, դպրոցը հարմարեցված կլինի սահմանափակ կարողություններով աշակերտների համար։

2011-ի տվյալներով Վրաստանում գործում է 138 հայկական դպրոց, սակայն դրանց թիվը տարեցտարի կրճատվում է: 2013-ի տվյալներով Թբիլիսիում գործում է 6 հայկական դպրոց 2009-ի տվյալներով Թբիլիսիում բնակվում է մոտ 130.000 հայ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---