13 հոկտեմբերի 2006 - 15:57 AMT
Բուլղարիայի հայ համայնքը, որպես օրենք, իրեն դրսեւորում է լավագույն կողմից
Բուլղարիայի հայ համայնքը մոտ 10 հազար մարդուց է բաղկացած: Նրանք բոլորը Բուլղարիայի քաղաքացիներ են հանդիսանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Ստեֆան Դիմիտրովը: Նրա խոսքերով, դա 2001 թվականին կատարված վերջին մարդահամարի տվյալներն են: Ստեֆան Դիմիտրովը նաեւ նշել է, որ դեռ նույնքան հայեր` Հայաստանի քաղաքացիներ, որ մշտապես բնակվում են Բուլղարիայում, զբաղվում են, գլխավոր առմամբ, փոքր եւ միջին բիզնեսով: «Բոլոր մեծ քաղաքներում, որտեղ հայեր են ապրում, կան եկեղեցիներ. ամբողջ Բուլղարիայում, իմ տվյալներով, դրանք 27-ն են: Մեր եկեղեցիների միջեւ տարաձայնություններ չկան: Հայկական եկեղեցիներին կից գործում են հայկական դպրոցներ: Բացի այդ, մեծ քաղաքներում, ինչպիսիք են Պլովդիվը, Սոֆիան, Բուրգասը, Վարնան, կան հայ լեզվի ուսումնասիրության դպրոցներ, իսկ Սոֆիայի համալսարանում գործում է հայոց լեզվի ամբիոն: Ուրախ եմ նշել, որ Բուլղարիայի հայ համայնքը հնարավորություն ունի, որպես օրենք, իրեն դրսեւորել լավագույն կողմից»,- ընդգծել է դեսպանը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ