13 հոկտեմբերի 2006 - 16:03 AMT
ՕPEC-ը Հայաստանին $12 մլն. կտրամադրի գյուղատնտեսության զարգացման համար
Միջազգային զարգացման OPEC հիմնադրամը պատրաստվում է Հայաստանին $12 մլն.-ի չափով վարկ տրամադրել` 20 տարի ժամկետով: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Նրա խոսքերով, ենթադրվում է, որ նշված նախատեսված գումարը կուղղվի գյուղատնտեսության զարգացմանը: Նախարարը նաեւ ինֆորմացրել է, որ Հայաստանում` «Գյուղական շրջանների տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակներում, որ իրագործվում է Գյուղատնտեսակսն զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հաշվին, Հիմնադրամը տրամադրել է $5 մլն. վարկային միջոցներ, հայտնում է Regnum-ը: