7 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.2%-ով20 օգոստոսի 2015 - 18:39 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը օգոստոսի 20-ին հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: 2015-ի հուլիսին հունիսի համեմատ նույն ցուցանիշը աճել է 9.2%-ով, իսկ 2014-ի նույն ամսվա՝ հուլիսի համեմատ՝ 4%-ով: Հայաստանում 2014-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 3.9%: Նախորդ տարվա առաջին 7 ամսվա համեմատ 2015-ի հունվար-հուլիսին աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 14.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով: Աճել է նաև միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 9.9%-ով, ընդ որում, պետական հաստատություններում 12.6%-ով, իսկ ոչ պետականում՝ 7%–ով: 2014-ի առաջին 7 ամսվա համեմատ նվազել է միայն արտաքին առևտրաշրջանառությունը՝ 24%-ով, որից արտահանումը՝ 4.4%-ով, իսկ ներմուծումը՝ 30.7%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հունիս ամիսներին կազմել է 4.2 %:Առաջին կիսամյակում ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 20.6 %-ով, որում արտահանումը նվազել է 1.3 %-ով, իսկ ներմուծումը՝ 27.2 %-ով: Առաջին կիսամյակում բյուջեի եկամուտները ավելացել են մոտ 2 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ մոտ 60 մլրդ դրամով, արդյունքում՝ պետբյուջեի պակասուրդը կազմել է 45 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է արտաքին աղբյուրեներից: Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |