21 օգոստոսի 2015 - 14:17 AMT
Աղբյուր. Project Ara առաջին մոդուլային սմարթֆոնի մշակումը փոխանցել են ամերիկյան Motorola-ին

Google ընկերությունը Project Ara առաջին մոդուլային սմարթֆոնի մշակումը փոխանցել է ամերիկյան Motorola-ին, որն, ըստ աղբյուրի տեղեկատվության, կշարունակի աշխատանքը Պեկինի իր գիտահետազոտական օբյեկտներում:

Վերջին տարիներին Google ընկերությունը զբաղվում է աշխարհում առաջին Project Ara մոդուլային սմարթֆոնի մշակմամբ: Օրերս տեղի ունեցած ծավալուն վերակազմավորումը որոշ չափով ազդեց նաև նոր սարքի ներկայացման վրա, թեև ընկերության ղեկավարները հայտարարել են, որ մտադիր չեն հրաժարվել այս նախագծից: Եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ Project Ara-ն կմեկնարկի Պուերտո Ռիկոյում, ապա այժմ ընկերությունում ակնարկում են, որ առաջին մոդուլային սմարթֆոնը առաջին անգամ կարող է վաճառքի հանվել այլ տարածաշրջանում:

Ավելի վաղ Project Ara-ի թվիթերում հայտնել էին, որ մոդուլային սմարթֆոնը չի անցել ընկնելու թեստը:

«Այսուհետ ոչ մի հաստատուն մագնիս»,-ասել են մշակողները, իսկ ԶԼՄ-ները որոշել են, որ մոդուլները ընկնում էին իրենց բներից ուժեղ հարվածի դեպքում: Միաժամանակ մշակողները հայտնել են, որ որոնում են բոլոր մոդուլները մեկ կարկասում պահելու նոր տարբերակ: Սակայն օգոստոսի 21-ին մոդուլային սմարթֆոն մշակողները կատակ անվանեցին այն հաղորդագրությունը, թե սմարթֆոնը չի անցել ընկնելու թեստը:

Project Ara-ն Google-ի մոդուլային սմարթֆոնի ստեղծման համար բաց սարքային ապահովմամբ անվճար հարթակի մշակման նոր նախաձեռնության կոդային անվանումն է: Հարթակը բաղկացած է կարկասից, որը ներառում է տարբեր մոդուլներ, այդ թվում դիսփլեյ, ստեղնաշար կամ լրացուցիչ մարտկոց: Դա թույլ կտա օգտատերերին փոխել անսարք մոդուլները կամ թարմացնել հնացած մոդուլները` այդպիսով երկարացնելով սմարթֆոնի կյանքն ու հեռանկարում նվազեցնելով էլեկտրոնային թափոնների քանակը: Նախագիծը սկզբում գլխավորում էր Google-ի Motorola Mobility դուստր ձեռնարկության Advanced Technologies And Projects team թիմը: