13 հոկտեմբերի 2006 - 19:22 AMT
Ամեն շաբաթ Թուրքիան «սեւ ցուցակում» կգրանցի հերթական ֆրանսիական ընկերությունը
Սպառողների թուրքական միությունը սահմանափակ բոյկոտ է հայտարարել է ֆրանսիական ապրանքներին` Ֆրանսիայում Սոցիալիստական կուսակցության առաջարկած Հայոց ցեղասպանության վերաբեյալ օրենքի ընդունման կապակցությամբ: Թուրք սպառողների իրավունքները պաշտպանող եւ խնդիրները ուսումնասիրող ոչ կառավարական կազմակերպությունը հայտնել է, որ բոյկոտը առաջին հերթին կվնասի ֆրանսիական Total նավթային ընկերությանը: Միության ներկայացուցիչները նաեւ հայտնել են, որ օրենքի ընդունման դեպքում, կազմակերպությունն ամեն շաբաթ «սեւ ցուցակում» կգրանցի եւս հերթական ֆրանսիական ընկերությունը:

«Այսօրվանից սկսած, յուրաքանչյուր շաբաթ մենք այդ ցուցակում կընդգրկենք բոյկոտի ենթարկվող հերթական ֆրանսիական ընկերությունը: Մենք Ֆրանսիային կբացատրենք մեր վերաբերմունքը հասկանալի լեզվով»,- հայտարարել է միության նախագահ Բալենտ Դենիզը: Բոյկոտը կձգվի մինչեւ այդ օրենքը վերացվի կամ չընդունվի, հայտնում է «Թրենդը»: