Առէկսիմբանկը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը24 օգոստոսի 2015 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Կարճատև ընդմիջումից հետո Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը վերագործարկել է փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Փոքր և միջին բիզնեսի զարգացումը Բանկը համարում է հեռանկարային ուղղություն և մտադիր է ակտիվորեն վարկավորել այդ ուղղությունը, հայտնում է Առէկսիմբանկի մամլո ծառայությունը: Նախկինում` ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՓՄՁ վարկավորման գծով Բանկը առաջատար եռյակի ցանկում էր: ՓՄՁ վարկավորման ծավալների ավելացումը նախանշված է նաև 2015-2017թթ. Առէկսիմբանկի ռազմավարական զարգացման ծրագրով: Մինչև 2015թ. տարեվերջ մենք մտադիր ենք տեղաբաշխել մոտ 1 մլրդ ՀՀ դրամ: ՓՄՁ վարկավորումն իրականացվելու է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին: «Այսօր Առէկսիմաբնկն առաջարկում է շահավետ պայմաններով վարկեր. վարկի գումարը` մինչև 50 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 14%, վարկի ժամկետը` 7 տարի: Վարկային հայտով կարելի է դիմել Բանկի բոլոր մասնաճյուղեր (http://www.areximbank.am/ru/branches/) կամ ՓՄՁ վարկավորման բաժին` ք. Երևան, Մ. Մկրտչյան 12 հասցեով, ասվում է մամլո-հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |