14 հոկտեմբերի 2006 - 16:02 AMT
Ֆրանսիա. Վանդալները պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումից երկու օր անց, Վերսալից ոչ հեռու գտնվող Շավիլ քաղաքում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է վանդալների կողմի հոկտոմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Հուշարձանի վրա գտնվող փորագրված երկու բրոնզե սալիկները պոկվել են քարե հիմքից: Շավիլի ոստիկանությունը սկսել է միջադեպի հետաքննությունը, PanARMENIAN.Net-ին հայտնել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժակ Էկիյանը: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայկական այբուբենի տառերի հյուսումից կազմված խաչ: