24 օգոստոսի 2015 - 12:15 AMT
«Ղարաբաղ Տելեկոմ»-ը առաջարկում է շարժական ինտերնետ ռոումինգում` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում

«Ղարաբաղ Տելեկոմ»-ն հաջողությամբ բանակցել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ, որպեսզի իր բաժանորդները ՀՀ-ում ռոումինգում գտնվելիս օգտվեն շարժական ինտերնետից: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է միայն զանգահարել 111 կամ այցելել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանկացած սպասարկման կենտրոն, և ՀՀ-ում գտնվելիս գրանցվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ցանցում:

Ինտերնետի յուրաքանչյուր օգտագործված ՄԲ-ի համար կգանձվի 45 դրամ (ներառյալ ԱԱՀ):

«Այս նոր ծառայության նպատակն է շատ ավելի հարմարավետ ու արդյունավետ դարձնել ընկերության բաժանորդների հեռահաղորդակցային շփումները ամենացածր սակագնով»,-նշել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը:

Նրա խոսքով՝ ռոումինգում շարժական ինտերնետի հասանելիությունն անչափ կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Արցախի բնակչության այցելության հիմնական վայրն է: