Փաստաբան. Ստերլիգովը ՄԻԵԴ կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի

Փաստաբան. Ստերլիգովը ՄԻԵԴ կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի

PanARMENIAN.Net - ԼՂՀ տեղափոխված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը Մարդու իրավունքների եվրոպական դատարան կդիմի՝ ընդդեմ Ադրբեջանի։ Այս մասին հայտնել է գործարարի փաստաբան Արթուր Այրապետովը։

Չնայած Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված:

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգայինհետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ինչպես ասվում է այդ երկրի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, «Գերման Ստերլիգովի ընկերությունների խմբի» տնօրենների խորհրդի ղեկավար Ստերլիգովն ու մյուս անձիքն «ապօրինի հատել են Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը և ժամանել գրավյալ տարածքներ` պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր հնչեցնելով:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում գործը կասեցնելու ուղղությամբ։ Ստերլիգովին նախ արգելել էին մտնել երկրի տարածք, ապա քրեական գործ էին հարուցել նրա դեմ։ Դա իմ պաշտպանյալին զրկում է պաշտպանվելու իրավունքից։ Նա չի կարող մեկնել Ադրբեջան, լինել Բաքվում, որպեսզի փաստաբանների հետ պայմանավորվի իր պաշտպանության հարցում։ Դրանով պայմանավորված՝ մենք պատրաստվում ենք ՄԻԵԴ դիմել»,-ասել է փաստաբանը։

Նա նաև նշել է, որ Ինտերպոլի շտաբ-բնակարանից հետախուզման դադարեցման մասին պաշտոնական նախազգուշացում չեն ստացել, LifeNews-ին հղումով գրում է Tert.am-ը:

Ստերլիգովն օգոստոսի 29-ին Ղարաբաղում միջոցառումներ է անցկացնելու։ Դրանցից մեկը նրա կնոջ՝ Ալյոնա Ստերլիգովայի նորաձևության տան ցուցադրությունն է և ղարաբաղյան ձիերի մրցավազքը։

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---