Աղբյուր. Motorola-ի «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ին

Աղբյուր. Motorola-ի «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Motorola Mobility ընկերության Moto 360 «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ին; Այդ մասին են հայտնում աղբյուրները` շվեդական առցանց ռիթեյլերների վրա հղումով: Առցանց խանութների կայքերի տվյալները հաստատում են, որ Motorola Moto 360-ը ներկայացված կլինի երկու չափով:

Օգոստոսի կեսին Motorola Mobility ընկերությունը պատահաբար ցուցադրել է Twitter-ի իր պաշտոնական էջում Moto 360 «խելացի» ժամացույցների երկրորդ սերունդը, որոնք իրավամբ լավագույններից են համարվում Android Wear հարթակում: Twitter-ում հրապարակվել է նորույթը ներկայացնող կարճ տեսանյութը, սակայն նկատելով դա, Motorola-ի աշխատակիցները փոխարինել են այն «խելացի» -ժամացույցների նախատիպի լուսանկարով: Հետագայում այն ընդհանրապես անհետացավ ընկերության էջից:

Առաջին տարբերակը կորպուսի 46,5 մմ տրամագծով կարժենա մոտ $460, իսկ ավելի կոմպակտ մոդելը հնարավոր կլինի գնել $350: Նշենք, որ Շվեդիայում էլեկտրոնիկայի գները զգալիորեն ավելի բարձր են, քան միջինը Եվրոպայում: Հավանաբար, Moto 360-ը կներկայացվի Բեռլինում կայանալիք IFA 2015 ցուցահանդեսում:

Հետևելով չինական Huawei-ի օրինակին, Motorola-ն որոշել է տեղափոխել գաջեթի ֆունկցիոնալ կոճակը «ժամը 2-ի» վրա: Հավանաբար, Moto 360 ընդունիչում ևս կլինի ոչ ակտիվ շրջան թվատախտակի ներքևի մասում, թեև մյուս արտադրողներն արդեն սարքեր են արտադրում ամբողջապես կլոր դիսփլեյով: Պատկերի վրա կարելի է նկատել նաև նոր ամրակը: Առաջին Moto 360-ում մետաղյա թևնոցների կիրառման դեպքում կորպուսի հետևի պանելին ճագեր ու խզվածքներ էին հայտնվում:

«Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---