ԵՏՄ-ն կուսումնասիրի Իրանի հետ Առևտրի ազատ գոտու ստեղծման հնարավորությունը25 օգոստոսի 2015 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է կայացրել ԵՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու (ԱԱԳ) ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է հանձնաժողովը: Խորհրդի վերջին նիստում քննարկվել է նաև Իսրայելի հետ համագործակցության հետագա զարգացման հարցը, այդ թվում հնարավոր պայմանավորվածությունն ԱԱԳ մասին համաձայնության շուրջ բանակցությունների մասին: Նաև որոշում է կայացվել Հարավային Կորեայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և Վիետնամի հետ ԱԱԳ համաձայնության իրագործման միջոցառումների ծրագրի հաստատման վերաբերյալ: Իրանի հետ բանակցությունների մասին հայտնի դարձավ ընթացիկ տարվա մայիսին: «Իրանը հանդես է եկել նախաձեռնությամբ, փորձագիտական մակարդակում գաղափարն արժանացել է ԵՏՄ բոլոր երկրների հավանությանը: Հուսով ենք, որ շուտով կսկսվեն Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման բանակցությունները»,- ասաց այն ժամանակ ԵՏՄ առևտևրի նախագահ Անդրեյ Սլեպնյովը: Նա նշեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն, որոնք կնպաստեն բանակցությունների մեկնարկին: «Մենք պայմանավորվել ենք, որ առաջիկայում կքննարկենք նախաձեռնությունները հայկական բիզնեսի և հայ կանոնակարգողների հետ` հաշվի առնելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անմիջական ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև այդ երկրի հետ առևտրի մեծ փորձ: Մենք հասկանում ենք առանձնահատկությունները, որ կան Իրանում առևտրի կանոնակարգման ոլորտում, և հուսով ենք, որ հայ գործընկերների փորձը կօգնի մեզ»,-հայտարարել է Սլեպնյովը, հայտնում է Ինտերֆաքս-Արևմուտքը: Մայիսի 25-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց ԵՏՄ և Վիետնամի միջև առևտրի ազատ գոտու մասին համաձայնագրի նախագծին:«Համաձայնագրի իրագործումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը, ինչպես նաև թույլ կտա լուծել Ասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵՏՄ միանալու խնդիրը»,-ասվում է փաստաթղթին կից տեղեկանքում: Ըստ Սլեպնյովի, Չինաստանը ևս շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է ԵՏՄ անդամ երկրների համար: Ըստ նրա, «չինական կողմի հետ արդեն քննարկվել է տնտեսական գործակցության հարցը և առաջիկայում բանակցությունները կմեկնարկեն»: Եգիպտոսի իշխանությունները ևս հայտ են ներկայացրել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ առևտրի ազատ գոտի ստեղծելու վերաբերյալ: ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության հրավերով մայիսի 13-15-ը կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), հարկային ոլորտի պատասխանատու Տիմուր Սուլեյմենովի, մաքսային օրենսդրության պատասխանատու Վլադիմիր Գոշինի, առևտրի ոլորտի պատասխանատուներ Անդրեյ Սլեպնովի, Արա Նռանյանի, Ռոբերտ Հարությունյանի այցը Հայաստանի Հանրապետություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |