Microsoft-ը սովորական սմարթֆոնի օգնությամբ 3D-սկանավորման մեթոդ է մշակել

Microsoft-ը սովորական սմարթֆոնի օգնությամբ 3D-սկանավորման մեթոդ է մշակել

PanARMENIAN.Net - Microsoft Research-ի հետազոտական լաբորատորիայի մասնագետներին հաջողվել է 3D-սկանավորման նոր մեթոդ մշակել որպես հարթակ օգտագործելով սովորական սմարթֆոնը` առանց սարքի որևէ մոդիֆիկացիայի: MobileFusion 3D-սկանավորման մեթոդը տարբերվում է իր նմաններից նրանով, որ չի պահանջում սարքի մոդիֆիկացիա և չի նախատեսում միացում ինտերնետին` աշխատելու համար: Ցուցադրական հոլովակում հեղինակներն օգտագործում են սովորական iPhone 5S: Սմարթֆոնը պտտեցնում են սկանավորման օբյեկտի շուրջ, իսկ տեղադրված ծրագրային ապահովումը հետևում է օբյեկտի դիրքին տարածության մեջ և մեծ քանակի լուսանկարներ է անում:

Նման համակարգը խորության ցուցիչների կամ լազերի բացակայության հաշվին միջակ որակի 3D-մոդել է տալիս, սակայն, ըստ հեղինակների, ցածր դետալիզացման 3D-տպագրության կամ համալրված իրականության տեխնոլոգիաներում կիրառման համար դա միանգամայն բավարար է: Այս պահին MobileFusion-ի հեղինակներն աշխատում են Android, iOS և Windows բջջային հարթակների համար լիարժեք հավելվածի ստեղծման վրա:

Ավելի վաղ 3D-սկանավորման իր տարբերակը բջջային հեռախոսների համար ներկայացրեց Eora 3D ընկերությունը: Kickstarter-ում հաջողությամբ ավարտվել է սմարթֆոնների համար Bevel 3D-տեսախցիկի արտադրության համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը: Սակայն այդ երկու նախագծերն, ի տարբերություն MobileFusion-ի, առանձին սարքեր են, որոնք միանում են բջջային սարքին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---