Տորենտ-կայքերը զանգվածաբար արգելափակում են Windows 10-ը

Տորենտ-կայքերը զանգվածաբար արգելափակում են Windows 10-ը

PanARMENIAN.Net - Ցանցահենային տորենտ կայքերը զանգվածաբար արգելափակում են որոշ ներբեռնումներ Windows 10-ի օգտատերերի համար` մտավախություն կա, որ Microsoft օպերացիոն համակարգը մշակած ընկերությունը կարող է հետևել գործընթացին, գրում է Independent-ը:

«Windows 10-ն ուղարկում է մեր լոկալ սկավառակների բովանդակությունն ուղիղ իր սերվերներից մեկի վրա»,-մեջբերում է թերթը տորենտ-տրեկերի սեփականատերերի հայտարարությունը: Նման կայքերի օպերատորները պնդում են, որ գաղտնիության նոր քաղաքականությունը նույնիսկ թույլ է տալիս Microsoft-ին տվյալները տրամադրել երրորդ անձանց: Ըստ օպերատորների, կորպորցիան համագործակցում է հակացանցահենային MarkMonitor արտադրող ընկերության հետ, որը պարզում է տորնետներից ֆայլեր ներբեռնող անձանց:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչները:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

Նույն համակարգչում Windows 10 նոր օպերացիոն համակարգը երկրորդ անգամ տեղադրելու դեպքում ակտիվացման բանալի կիրառելու անհրաժեշտություն չկա: Microsoft-ը փոխել է ակտիվացման կանոնները Windows 10-ի տնային և պրոֆեսիոնալ տարբերակներում: Այսուհետ սարքի մասին տեղեկատվությամբ արտոնագրի ու հարթակի տարբերակի (Home կամ Pro) կարգավիճակը պահպանվում է «ամպում», արդյունքում օգտատերը կարող է բաց թողնել համապատասխան ստուգումը նորի վերատեղադրման դեպքում: ՕՀ նախորդ տարբերակներում օգտատերը ստիպված էր կրկին կիրառել ակտիվացման բանալին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---