Սահակյան. «Դվին» հյուրանոցում մոտ $4 մլն-ի ներդրում է կատարվել25 օգոստոսի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Դվին» հյուրանոցում արդեն իսկ $3 մլն 900.000-ի ներդրում է իրականացվել: Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` խոսելով հյուրանոցի շինարարության մասին: 2013-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման և արդիականացման ծրագրին: Մինչև 2016-ը հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսված է կատարել $13.6 մլն-ին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: «Դուք ինքներդ կարող եք գնալ ու տեսնել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են և ստանձնած պարտավորություններից էլ ավելի մեծ ներդրումներ է կատարվելու հյուրանոցային համալիրում», - ասել է Սահակյանը: Վարչության պետի խոսքով՝ հյուրանոցի վերակառուցման վերջնաժամկետը սահմանվել է մինչև 2016-ը, սակայն հաշվի առնելով իրականացվող աշխատանքների ծավալը՝ շենքի կառուցում և ամրացում, ժամկետները կհետաձգվեն: 2003-ին «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը 3 մլն դոլարով: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սեփականատերերից մեկը ռուսական էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը խոստացել էր 5 տարվա ընթացքում ներդնել $30 մլն՝ վերածելով այն 5-աստղանի հյուրանոցի: Անդրադառնալով իր ղեկավարած կառույցի գործունեությանը, մասնավորապես, պայմանագրային պարտավորությունների կատարմանը, Սահակյանը տեղեկացրել է, էր պետական գույքի մասնավորեցման և օտարման պայմանագրերով 2015-ի առաջին կիսամյակի ընթացքում ներդրումային և սոցիալական երաշխիքների ապահովման պարտավորություններ են ստանձնել 16 գնորդ, որոնց պայմանագրերով ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 241 մլն 378.000 դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ստեղծել 7 աշխատատեղ: Ըստ նրա՝ նախատեսված պարտավորությունները սահմանված ժամկետում կատարել են 15 գնորդ, որոնց ներդրումները կազմել են մոտ 261 մլն 182.000 դրամ, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով ստեղծվել է 30 աշխատատեղ, գրում է Panorama.am-ը: Սահակյանը նաև հայտնել է, որ նախատեսված ներդրումները սահմանված ժամկետում չեն կատարվել 1 գնորդի կողմից, այն կազմել է 2 մլն 666.000 դրամ, որի արդյունքում հաշվարկվել է 533.000 դրամի տուգանք, գործը ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում է: Վարչության պետը տեղեկացրել է, որ պետական գույքի նվիրաբերության պարտավորություններ են սահմանվել մեկ պայմանագրով, որով կատարվել է 11 մլն 600.000 դրամի ներդրում: Հաշվետու ժամանակաընթացքում ևս մեկ` ծառայությունների մատուցման պայմանագրով 284 մլն 400.000 դրամ և 124 մլն 800.000 դրամ արժեքներով շինարարական-վերանորոգման աշխատանքների պարտավորություն են ստանձնել, որոնք ևս կատարվել են սահմանված ժամկետում: 2015-ի անցած ամիսներին իրավաբանական վարչության գործունեության արդյունքում պետական բյուջե է վերադարձվել 9 մլն 263.000 դրամ, հիմնականում՝ վարձակալությունից: Նախորդ տարվա նույն շրջանում հետ բերված գումարը կազմել է 38,5 մլն դրամ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը |