Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնին25 օգոստոսի 2015 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։ «Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում: Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ. «Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա, մեջբերում է Armsport.am-ը: Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։ «Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱԺ-ն չի ընդունել սահմանազատման վերաբերյալ ընդդիմության նախագիծը ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում որևէ մեկին ՀՀ-ն և Սաուդյան Արաբիան քննարկել եմ տնտեսական և աշխատաշուկայի հարաբերությունների զարգացումը Անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հեռանկարներին Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» |