Բեյրութում կրկին անհանգիստ է. Բերման է ենթարկվել մոտ 40 ցուցարար

Բեյրութում կրկին անհանգիստ է. Բերման է ենթարկվել մոտ 40 ցուցարար

PanARMENIAN.Net - Բեյրությում կառավարության շենքի մոտ ընթացող հանրահավաքը կրկին վերաճել է ոստիկանության և ցուցարարների միջև բախումների, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են, ոստիկանները ձերբակալել են ակցիայի մոտ 40 մասնակցի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ռաիդ աս Սոլհ հրապարակում օգոստոսի լույս 26-ի գիշերը հարյուրավոր մարդիկ էին հավաքվել: Սկզբից խաղաղ բնույթ ունեցող ակցիան շուտով վերածվեց դիմակայության ցուցարարների և ոստիկանների միջև: Հատուկ ստորաբաժանումը կիրառեց արցունքաբեր գազ, ռետինե մահակներ և ջրցաններ:

Անկարգությունները Լիբանանում սկսվեցին օգոստոսի 22-ին Բեյրութում 5-հազարանոց ցույցից հետո, որը վերածվեց բախումների ոստիկանության հետ: Տուժեց 25 ցուցարար և ավելի քան 15 ոստիկան: Ակտիվիստներից մեկը հոսպիտալացվեց գանգուղեղի ծանր վնասվածքով և հետո մահացավ: Ցուցարարները կոչ արեցին իրենց կողմնակիցներին հեռանալ կենտրոնական հրապարակից ու շարունակել հանրահավաքը օգոստոսի 24-ին գործողությունները համաձայնեցնելուց հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք դուրս ենք եկել խաղաղ բողոքի, մեր տղաները իրենք էինք փորձում կասեցնել սադրիչների գործողությունները` խուսափելու համար բախումներից: Մենք խնդրել էինք մեր ընկերներին հեռանալ հրապարակից և շարունակել ցույցը հաջորդ օրը: Երբ միայն սադրիչներն ու մի խումբ մարդիկ մնացին, որոնք չէին հասցրել հեռանալ, ոստիկանները սկսեցին հարվածել բոլորին անխտիր, հիմա մենք ոստիկաններին համարում ենք մեր հակառակորդները»,-պատմել է ՌԻԱ Նովոստի գործակալությանը Լիբանանի «Իտտիհադ աշ Շաբաբ ալ Դեմոկրատի» կոմերիտական շարժման քաղբյուրոյի անդամ Ադնան Մոկդադը:

Ակտիվիստները, որոնք այժմ բաժանվել են 40-80-հոգանոց խմբերի, բողոքի ակցիաներ են անցկացնում Բեյրութի ոստիկանական բաժանմունքների մոտ` պահանջելով ազատ արձակել իրենց համախոհներին:

Օգոստոսի 23-ին Բեյրութում շարունակվել են զանգվածային ցույցերն ընդդեմ իշխանությունների` կապված «աղբահանության ճգնաժամի հետ»: Քաղաքի կենտրոնում շարունակվում են բախումները ոստիկանության հետ: Լիբանանի Կարմիր Խաչը դաշտային հոսպիտալ է բացել բախումների վայրում: Ցուցարարները Բեյրութում պահանջում են լուծել աղբահանության հարցը և պահանջում են իշխանությունների հրաժարականը:

Լիբանանի վարչապետ Թամամ Սալյամն հայտարարել է հրաժարականի հավանականության մասին: «Ես զգուշացնում եմ` մենք դեպի կոլապս ենք շարժվում, եթե իրավիճակն այսպես շարունակվի…Անկեղծ ասած՝ ես չեմ եղել ու չեմ լինի այդ փլուզման պատասխանատուն: Թող պաշտոնյաներն ու քաղաքական ուժերը կրեն իրենց պատասխանատվությունը»,-ասել է նա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---