Հեղեղվել են Բաթում և Փոթի քաղաքները

Հեղեղվել են Բաթում և Փոթի քաղաքները

PanARMENIAN.Net - Վրաստանում հորդառատ անձրևները օգոստոսի 26-ի լույս գիշերը լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը:

Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքների որոշ փողոցներ, բնակելի շենքերի առաջին հարկերը, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 19 մարդ էր զոհվել: Զոհերի թվում չորս հայ կա: Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին փախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերվել էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---