Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով. Սպասվում է անձրև ու ամպրոպ26 օգոստոսի 2015 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այդ օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Երևանում օգոստոսի 27-29-ին օդի ջերմաստիճանը տատանվելու է +25-27 աստիճանի սահմանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին ջերմաստիճանը մայրաքաղաքում տատանվելու է +27-30 աստիճանի սահմանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարևան Վրաստանում ուժեղ անձրևներ են տեղում. հորդառատ անձրևները օգոստոսի 26-ի լույս գիշերը լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները, բնակելի շենքերի առաջին հարկերը, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկի աջակցությամբ հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգ է կայացել «Բարդերի ակումբը» Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝ «Հեղինակային երգի փառատոնը» Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը |