ԿԳՆ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ 10 տարվա ընթացքում26 օգոստոսի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է Մուրադյանը։ Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին: «Մենք պետք է կանգ առնենք հենց այդ գաղափարախոսության վրա, ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից դիտարկենք օրենքի փոփոխությունը», - նկատել է մասնագետը, մեջբերում է Tert.am-ը: Քննարկմանը ներկա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն իր հեթին նշել է, որ անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել մինի ներառական հասարակություն հենց դպրոցում: Քննարկմանը skype-ով միացած Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասել է, թե իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները, երբեմն, ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց: ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում: 2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |