
Լույս է տեսել Հայոց ցեղասպանության շրջանում հայերի ունեցվածքի կողոպուտի մասին թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի նոր գիրքը` անգլերենով: Այս մասին հայտնել է գրքի հեղինակը:
«Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» վերնագրով աշխատանքը հեղինակել է նաև Ումիտ Քյութրը: 206 էջանոց գիրքը առցանց մատչելի է $80-ով, գրում է Tert.am-ը:
«Գիրքը քննարկումներ առաջ կբերի», - գրել է Աքչամը սոցցանցերում:
Գրքի քննախոսականում ամերիկացի խմբագիր Էրիկ Ուայցը նկատում է, որ հայտնի է` ցեղասպանությունները ուղեկցվում են թիրախավորված շերտերի ունեցվածքի օտարմամբ, սակայն Հայոց ցեղասպանության առնչությամբ մինչ օրս նման աշխատություն ներկայացված չի եղել: