Ռուս փորձագետները նորից խոսում են ԵՏՄ միասնական արժույթի մասին27 օգոստոսի 2015 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Տենգեի անկայունության կապակցությամբ ռուս փորձագետները կարծիք են հայտնել, որ միասնական արժույթի ներմուծումը ԵՏՄ-ում կարող է լավագույն պատասխանը լինել արժութային ճգնաժամին: Ղազախստանցի փորձագետները ևս չեն բացառում իրադարձությունների նման զարգացումը, գրում է Finance.nur.kz-ն: «Հարվածենք ալտինով դոլարին»` առաջարկում են ռուս փորձագետները որպես ճգնաժամից դուրս գալու ելք: Ըստ նրանց, միասնական եվրասիական արժույթը թույլ կտա անդամ երկրներին առևտուր անել դոլարից անկախ, իսկ քաղաքացիներն ու ձեռնարկությունները կորուստներ չեն ունենա տարադրամը փոխանակելիս: «Եվրասիական ֆոնդային բորսան հավանաբար կգործի Մոսվայի ֆոնդային բորսայի հիման վրա: Եվրասիական կենտրոնական բանկը, հավանաբար, կտեղակայվի Ալմաթիում: Անշուշտ, սկզբում կհայտնվի ոչ կանխիկ ալտինը, և մի քան տարի անց միայն կանխկիը: Պետք է հաշվի առնել եվրոպական երկրների փորձը եվրոյին անցնելիս»,-գտնում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Այս եզրահանգումներին հիմնականում համամիտ են նաև Ղազախստանի փորձագետները: Ալտինի ներմուծումը զգալիորեն կհեշտացներ ձեռնարկությունների կյանքը, որոնց հիմնական մրցակիցներն ու գործընկերները ռուսական ձեռնարկություններն են: Սակայն միասնական արժույթը նաև սպառնալիքներ է բերում և այս պարագայում տնտեսությունը դիրքերը զիջում է քաղաքականությանը, գրում է պարբերականը: «Առանցքային հարց է, թե ինչպիսի քաղաքականություն են վարում երկու երկրները: Օրինակ, այս իրավիճակը ՌԴ և Արևմուտքի միջև բացասաբար է անդրադառնում ՌԴ տնտեսության, մեր տնտեսության վրա, և ցավոտ է լինելու ընդհանուր առմամբ անկայուն աշխարհում»,-հայտարարել է տնտեսագետ Մարատ Կաիրլենովը: Ինչպես արդեն բազմիցս ասել է Ղազախստանի Կենտրոնական բանկի նախագահը, տենգեի ամրապնդման գլխավոր պայմանը նավթի գների աճն է: Սակայն «սև ոսկին» հակառեկորդներ է սահմանում: Բորսայում սակարկությունների ժամանակ նավթի գինը նվազել է մինչև հոգեբանական 45 դոլարը: Վերջին անգամ դա եղել է 2009-ին: Փորձագետները կանխատեսումներ չեն անում, թե ինչպիսին կլինի նավթի գինը հետագայում, սակայն վստահորեն կարելի է ասել, որ առաջիկա 1-1.5 տարում նավթը հազիվ թե թանկանա: «Գինը չի կարող անվերջ նվազել; Գուցե հասնի $35, բայց հետո միևնույն է աճ կսկսվի: Կարծում եմ, 50 դոլարից հազիվ թե բարձրանա: Գոնե այս տարի, դա տեղի չի ունենա: Իսկ հաջորդ տարվա ավարտին գուցե հասնի $55»,-ասել է նավթագազային ոլորտի վերլուծաբան Սերգեյ Սմիրնովը: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ այս փակուղյաին վիճակում փորձագետները դրական կողմեր են տեսնում: Նավթի ցածր գները կարող են «դեղամիջոց» հանդիսանալ այսպես կոչված «հոլանդական հիվանդությունից», երբ տնտեսությունը զարգանում է միայն հումքի հաշվին: Որպես օրինակ կարելի է բերել Նորվեգիան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Դեռևս նախորդ տարի Ղազախստանում ստորագրվեցին փաստաթղթեր, որոնք ենթադրում են Եվրասիական Կենտրոնական բանկի ստեղծում մինչև 2025 թվականը և միասնական արժույթի ներմուծում Բելառուսի, ՌԴ և Ղազախստանի համար: «Սակայն արտաքին քաղաքական իրավիճակը, հավանաբար, ազդեց տնտեսական որոշումների վրա և Ռուսաստանի նախագահը որոշեց արագացնել գործընթացը»,-կարծում է «Ալպարի» վերլուծական դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Ռազուվաևը: Միասնական եվրասիական արժույթի աշխատանքային անվանումն ալտին է: Այս տարբերակի մասին հայտարարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Սակայն, ըստ ԶԼՄ-ների, կա նաև մեկ այլ անվանում, որ քննարկվում է՝ եվրազ: Մարտի 20-ին Աստանայում տեղի ունեցած Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը պետք է ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման շուրջ բանակցություններին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |