Սիրիայի որոշ քաղաքներում երկօրյա հրադադար է հայտարարվել27 օգոստոսի 2015 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Կրակի երկօրյա դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Սիրիայում ընթացող հակամարտության կողմերի միջև, հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը բանակցություններին մոտ աղբյուրների վրա հղումով: Ըստ պայմանավորվածության, երկօրյա հրադադարն ուժի մեջ կմտնի GMT ժամանակով ժամը 03:00-ից Սիրիայի երեք քաղաքներում, այդ թվում Էզ Զաբադանիում, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու: Ինչպես նշել է գործակալությունը, 48-ժամյա հրադադարի մասին համաձայնությունը ձեռք է բերվել բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և սիրիացի ապստամբների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, բանակցություններին մասնակցել են «Ահրար աշ Շամ» շարժման ներկայացուցիչներ, որն, ինչպես ավելի վաղ է հայտարարվել, ենթարկվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Նախորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել օգոստոսի սկզբին Թուրքիայի և Իրանի աջակցությամբ: Հրադադարից հետո մարտերը շարունակվեցին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում: Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Վերջին տարիներին Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը պատերազմական գործողությունների պատճառով: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |