«Իսլամական պետության» գրոհայինները 5 գյուղ են գրավել Հալեպի գավառում27 օգոստոսի 2015 - 14:19 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները 5 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի գավառում, հայտնել է Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը: Ըստ իրավապաշտպանների, գրոհը սկսվել է վաղ առավոտյան, այն բանից հետո, երբ ԻՊ գրոհայինները ականապատ մեքենա են պայթեցրել Մարես ավանի մատույցներում, որին հաջորդել են բախումները ԻՊ և այլ զինյալ խմբավորումների միջև, որոնք վերահսկում էին գյուղերը: Հալեպից դեպի հյուսիս ընկած տարածքում շարունակվում է Անկարայի աջակցությունը վայելող մի քանի զինյալ խմբավորումների և ԻՊ գրոհայինների դիմակայությունը: Վերջինները ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել Թուրքիային սահմանակից տարածքը: Մինչդեռ բուն Հալեպում շարունակվում են բախումները սիրիական բանակի և իսլամիստների միջև, որոնք սկսել են ավելի հաճախ գնդակոծել քաղաքի թաղամասերը ականներով և հրթիռներով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Թուրքիան թույլ է տվել ԱՄՆ ավիացիային թռիչքներ կատարել «Ինջիրլիկ» ավիաբազայից: Նախկինում Թուրքիան, հանդիսանալով ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի անդամ, ձեռնպահ էր մնում կոնկրետ գործողություններից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |