Ստոլտենբերգ. Վրաստանն ու ՆԱՏՕ-ն խորացնում են երկկողմ հարաբերությունները27 օգոստոսի 2015 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Վրաստանում` «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոնի տարածքում բացվել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համատեղ ուսումնական կենտրոնը, բացմանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը նախատեսված է ՆԱՏՕ-Վրաստան գործակցության փաթեթով, որն ընդունվել է 2014-ի սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթնաժողովում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կենտրոնի բացումից առաջ ևս մեկ անգամ նշել է, որ այն ուղղված չէ որևէ երկրի, այդ թվում Ռուսաստանի դեմ: «Կենտրոնն իր ձևով ուղղված չէ որևէ երկրի դեմ: Դա ուսուցման և գնահատման համատեղ կենտրոն է, որտեղ մեր զինծառայողները բարձրացնելու են իրենց որակավորումը, ուստի, ևս մեկ անգամ նշում եմ, որ այն ուղղված չէ որևէ մեկի դեմ…Մեր կառավարությունը շարունակում է պրագմատիկ քաղաքականությունը մեր հարևան երկրների, Ռուսաստանի հետ, և մենք մտադիր ենք պահպանել այդ ուղղությունը»,-հայտարարել է Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մեր համագործակցությունը Վրաստանի հետ տարիների պատմություն ունի: Այսօր մենք կրկնապատկում ենք գործակցությունը: Համատեղ կենտրոնի բացումը շատ լուրջ քայլ կլինի, որն էլ ավելի կխորացնի մեր հարաբերությունները»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Վրաստանն ակնհայտ առաջընթացի է հասել ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին` քաղաքական և դատական համակարգերի բարեփոխման գործում արձանագրած նվաճումների շնորհիվ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: «Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին այդ ճանապարհին: Վրաստանը կարող է հույսը դնել ՆԱՏՕ-ի վրա»,-ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե ինչ որոշում կարող է Վրաստանն ակնկալել 2016-ին կայանալիք Վարշավայի գագաթնաժողովում, Ստոլտենբերգն ասել է, որ չի կարող նախապես խոսել այդ մասին: «Ես իրոք չեմ կարող նախապես ասել, թե ինչ որոշում կկայացվի Վարշավայում, սակայն կարող եմ ասել, որ Վրաստանն արդեն ստացել է անհրաժեշտ գործիքներն առաջ շարժվելու և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Առաջընթացն ակնհայտը է»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկեց 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից: Ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Վարդապետյան. «Մարտի 1»-ի գործով նոր փամփուշտներ կան` ուղարկվել են փորձաքննության «Այո, նոր են, մարդիկ ներկայացնում են»,–ասել է նա ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը |