«ԱՄԵՆ» ներկայացում՝ Իտալիայի «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում27 օգոստոսի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Վերոնա քաղաքի Piazza Bra գլխավոր հրապարակում, «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «ԱՄԵՆ» երաժշտական-դրամատիկական պրեմիերան: Ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և մտել է տարելիցին նվիրված Իտալիայի ծրագրերի փակման արարողության մեջ: Ծրագրի երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանն ասել է, որ ինքը և ծրագրի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանն այնպես են արել, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ազգության մարդ կարողանա իր հետ տանել այն ամենը, ինչ հեղինակները փորձել են հաղորդել: «Այնտեղ կա երաժշտություն, վիզուալ էֆեկտներ, բալետ, խոռեր, կա սիմֆոնիկ նվագախումբ, որը նվագում է փոփ նվագախմբի և ֆոլկ երաժիշտների հետ: Կա երկու երգչախումբ՝ հայկական «Հովեր» խումբն է և իտալական Ռեջեո Էմիլիայի երգչախումբն է: Բալետի բեմադրությունը Ռուդոլֆ Խառատյանինն է, ով նաև «ԱՄԵՆ» նախագծի բեմադրող ռեժիսորն է», - հայտնել է պրոդյուսերը, մեջբերում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ լիբրետտոն և ավանդական բալետը համադրվելու են ամենաժամանակակից բեմական լուսա-ձայնային տեխնոլոգիաների հետ: «Այն հայ ազգի պատմության մասին է, սակայն փաստավավերագրական պատմություն չէ, այլ դյուցազներգական դրամա է՝ հայ ժողովրդի պատմության մոտիվներով: Չնայած նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, բայց մենք ցույց ենք տալիս հայ ազգի վերածանունդը», - պարզաբանել է Մուշեղյանը: Նա նաև նշել է, որ պրեմիերայի համար ընտրել են Իտալիան, քանի որ այն եվրոպական կենտրոն է և մասնակցելու առումով շատ հարմար է բոլորին։ «Այդպիսի բեմ աշխարհում էլ չկա, այն ամենահեղինակավոր բեմահարթակն է», - ասել է Մուշեղյանը: Ներկայացման դերերում են Հասմիկ Պապյանը, Պլաչիդո Դոմինգո (կրտսերը), Բարսեղ Թումանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Ռոզի Անուշ Սվազիլյանը, Գևորգ Դաբաղյանը Սիմոնա Մոլինարին և ուրիշներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |