Մերկելի կարծիքով ԵՄ-ն դեռ չի կարող չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները28 օգոստոսի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիությունը դեռ չի կարող չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով: Ըստ կանցլերի, ԵՄ-ում տեսնում են, որ պատժամիջոցներն անդրադառնում են նաև մի շարք արևմտյան ընկերությունների վրա: «Ուստի, անշուշտ, այնպիսի քաղաքական շրջանակային պայմաններ պետք է լինեն, որոնք թույլ կտան մեզ հրաժարվել պատժամիջոցներից: Միջազգային իրավունքի էական խախտումների և մինչ օրս անկայուն իրավիճակի պատճառով մենք, ցավոք, դեռ չենք կարող լուծել այդ հարցը»,-մեջբերում է Մերկելին Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Բեռլինը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին: «Մենք գործընկերային հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, մենք այնքան միջազգային խնդիրներ ունենք»,-հայտարարել է Մերկելը: Ըստ նրա, Մոսկվան, մասնավորապես, կարող է կարևոր դերակատարություն ունենալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: Մոսկվան իր հերթին բազմիցս է հայտարարել, որ անհիմն ու ապօրինի է համարում սահմանված պատժամիջոցները: 2014-ի մարտից արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: 2015-ի մարտին ընդլայնվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկը, իսկ հունիսին` Կանադայի պատժամիջոցների ցանկը: Բացի այդ, հունիսի 22-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում երկարացրել են տնտեսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |