ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր սերնդի IP ծառայություններ է մատուցում Դիլիջանի ԿԲ ենթակայության տարածքներում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նոր սերնդի IP ծառայություններ է մատուցում Դիլիջանի ԿԲ ենթակայության տարածքներում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը լայնաշերտ ինտերնետ, IP-հեռախոսակապ և IP հեռուստատեսության ծառայություններ է մատուցում Դիլիջանում Կենտրոնական բանկի ենթակայության տակ գտնվող տարածքներում, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայություններ, ինչի շնորհիվ այցելուները կարող են օգտվել օպտիկամանրաթելային ապահով և հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից:

Նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը: Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաև հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---