Սիրիայում հրադադարի մասին համաձայնությունը խախտվել է, Հոմսում պայթյուն է որոտացել29 օգոստոսի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի որոշ քաղաքներում ժամանակավոր հրադադարի մասին համաձայնությունը խափանվել է մի քանի վայրերում գնդակոծությունների հետևանքով: Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման խորհրդի տվյալների վրա հղումով: Կրակի երկօրյա դադարեցման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Սիրիայում ընթացող հակամարտության կողմերի միջև: Նախօրեին կողմերը հրադադարը երկարաձգելու մասին որոշում էին կայացրել, հայտնում է «Գազետա.ռու»-ն: 48-ժամյա հրադադարի մասին համաձայնությունը ձեռք էր բերվել բանակի, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և սիրիացի ապստամբների ներկայացուցիչների միջև: Մասնավորապես, բանակցություններին մասնակցել էինն «Ահրար աշ Շամ» շարժման ներկայացուցիչներ, որը ենթարկվում է «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությանը: Հրադադարը հայտարարվել էր Զաբադանի քաղաքում, շիաների Քեֆրայա և Ալ Ֆուա գյուղերի մոտ` երկրի հյուսիս-արևմուտքում: Մինչդեռ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, սիրիական Հոմսում ահաբեկչական գործողության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել: Պայթել է ականապատ մեքենան: «Պայթուցիկով լցոնված KIA մակնիշի մեքենան կեղծ պետական համարանիշերով պայթել է Սեթին փողոցում` Զահրա հրապարակի կողմից, կան զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում: Պատճառված է նյութական վնաս»,-ասել է գործակալությանն աղբյուրը ռազմական շրջանակներից: Նախորդ անգամ հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել օգոստոսի սկզբին Թուրքիայի և Իրանի աջակցությամբ: Հրադադարից հետո մարտերը շարունակվեցին: Սիրիայում պատերազմի սկսվելուց ի վեր` 2011-ի մարտից, սեփական տունը ստիպված է եղել լքել մոտ 10 մլն մարդ, դա երկրի բնակչության գրեթե կեսն է: Այս տվյալները հրապարակվել են Սիրիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների քննության վերաբերյալ ՄԱԿ զեկույցում: Սիրիայում իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը»: Վերջին տարիներին Սիրիայի քրիստոնյա բնակչության գրեթե կեսը լքել է երկիրը պատերազմական գործողությունների պատճառով: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |