Երիտասարդ բռնցքամարտիկներ. 6 մեդալ՝ Կլիչկո եղբայրների անվան միջազգային մրցաշարից29 օգոստոսի 2015 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայում կայացած Կլիչկո եղբայրների անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում՝ Կարեն Աղամալյանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել է 1 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը: 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը եզրափակչում գեղեցիկ ոճով առավելության է հասել Ղազախստանը ներկայացնող Երթուգան Զեյնուլինովի նկատմամբ: Ոսկե մեդալին մոտ էր նաև 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, ով եզրափակչում հավասար պայքարում զիջել է ուկրաինացի Մուրադ Սիրյոգևին: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը, 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը և 91կգ քաշային Դավիթ Չալոյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |