«Մոսկվիչ, իմ սեր»-ը՝ միջազգային կինոփառատոնի Գրան պրիի մրցանակակիր29 օգոստոսի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել է Գրան պրիի: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը: Փառատոնին, որ կայացել է օգոստոսի 21-28-ը, Հայաստանը առաջին անգամ է մասնակցել: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրին գլխավորել է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: «Մոսկվիչ, իմ սեր»-ը հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում: Կինոժապավենը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում իր կնոջ հետ: Նա երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ» սովետական մեքենան և այդ երազանքը իր հետ բերել է մեր օրեր՝ Mercedes-ների, BMW-ների դարաշրջան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |