18 հոկտեմբերի 2006 - 15:34 AMT
ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբը կայցելի Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայաններ
Ռուսաստանի Պետդումայի աշխատանքային խումբը, որը գլխավորում է պաշտպանության կոմիտեի տեղակալ Միխաիլ Բաբիչը, հոկտեմբերի 17-20-ը կայցելի Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմակայաններ: Ինչպես հաղորդեցին Մ.Բաբիչի աշխատակազմում, պատվրակության կազմում են պաշտպանության կոմիտեի անդամ Նիկոլայ Բեզբորոդովը եւ ԱՊՀ գործերով Դումայի կոմիտեի անդամներ Կոնստանտին Զատուլինը եւ Վասիլի Տետերինը, ինչպես նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Այդ պատվիրակության անդամները կայցելեն Հայաստանի տարածքում` Երեւանում գտնվող ՌԴ Զինված Ուժերի զինվորական կազմավորումների մարտական ղեկավարման վարչությունը: Բացի այդ, նրանք կլինեն Գյումրիի ռազմակայանում եւ «Էրեբունի» օդանավակայանի ավիացիոն բազայում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: