Instagram-ը թույլատրեց լուսանկարներ ուղարկել անձնական հաղորդագրություններով 2 սեպտեմբերի 2015 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարների և տեսագրությունների փոխանակման համար նախատեսված Instagram հավելվածում գործառույթ է ավելացել, որը թույլ է տալիս լուսանկարներն ուղարկել անձնական հաղորդագրությունների միջոցով նորությունների շարքից կամ ուրիշի պրոֆիլից: Այսպիսով, անձնական հաղորդագրությունները հավելվածի ներսում վերածվել են մեսենջերի: Ընդ որում, Direct ներդիրի հաղորդագրությունները փոխել են խմբավորման սկզբունքը` այժմ դրանք հավաքվում են ըստ զրուցակիցների, ոչ թե լուսանկարների: Այսպիսով, այժմ նույն մարդու հետ բոլոր լուսանկարներն ու անձնական հաղորդագրությունները կհայտնվեն նույն երկխոսության մեջ: Բացի այդ, նամակագրության էկրանին ավելացել է էմոդզիներով ստեղնաշար և տեսախցիկի գործարկման համար նախատեսված կոճակ: Ժապավենից լուսանկար ուղարկելու համար հարկավոր է սեղմել սլաքով կոճակը, որը գտնվում է լայքի և մեկնաբանության պատկերակների հարևանությամբ: Այդպես են ուղարկվում Direct նաև հեշթեգներն ու գեոթեգերը: Դրանից հետո կհայտնվի երկխոսություն ընտրելու պատուհանը: Եթե խոսակցությանը մի քանի հոգի է մասնակցում, այն կարելի է վերանվանել: Օրիգինալ պոստը կբացվի նամակագրության մեջ լուսանկարը սեղմելու դեպքում: Սակայն եթե լուսանկարը ուղարկվի փակ աքաունթից, այն կտեսնեն միայն զրույցի այն մասնակիցները, որոնք լուսանկարի հեղինակի բաժանորդներն են: Նախկինում թարմացումների ժապավենից կամ այլ պրոֆիլից լուսանկարով կիսվելու համար հարկ էր լինում մեկնաբանության մեջ ավելացնել այդ մարդու նիքնեյմը «@» նիշի միջոցով: Գործառույթի գործարկման պահին որևէ մեկի հիշատակումը «@» նիշի միջոցով առկա էր մեկնաբանությունների 40%-ում: Անձնական հաղորդագրությունները հայտնվեցին Instagram-ում 2013-ի դեկտեմբերին: Գործառույթի գործարկումից հետո ԶԼՄ-ները սկսեցին գրել, որ այն այնքան էլ մեծ տարածում չի ստանում: Այժմ հեղինակները հայտնում են, որ հավելվածի 300 մլն օգտատերերից անձնական հաղորդագրություն է ուղարկել 85 մլն աքաունթից: Թարմացումը հասանելի է iOS և Android-ի համար նախատեսված հավելվածների 7.5 տարբերակից: Instagram-ը սոցիալական ցանցի տարրերով անվճար հավելված է լուսանկարների և տեսանյութերի փոխանակման համար։ Այն թույլ է տալիս լուսա և տեսանկարահանել, օգտագործել տարբեր ֆիլտրեր, ինչպես նաև տարածել դրանք սեփական ծառայության կամ մի շարք այլ սոցիալական ցանցերի միջոցով։ Instagram-ի լուսանկարները քառակուսի են, ինչպես Polaroid, Kodak Instamatic ակնթարթային լուսանկարչության և 6×6 միջին ֆորմատի ֆոտոխցիկների դեպքում։ 2012թ. ապրիլին Instagram-ը գնվել է Facebook ընկերության կողմից։ Արժեքը կազմել է 300 մլն դոլար գումարային միջոցներով և ընկերության 23 մլն բաժնետոմս, ինչն ընդհանուր առմամբ կազմել է 1 մլրդ դոլար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |