Սևանում զուբրի ոսկոր է հայտնաբերվել. Այն կարող է 10.000 տարվա վաղեմություն ունենալ 2 սեպտեմբերի 2015 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որը, ամենայն հավանականությամբ զուբրի (բիզոն) ոսկոր է և 10.000 տարվա վաղեմություն ունի: Այս մասին լրագրողներին հայտնել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը: «Պետք է մեծ հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի», - ասել է Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ տարիների ընթացքում իրենք հայտնաբերել են կենցաղային իրերի մնացորդներ, ոսկոր՝ առաջին անգամ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը նշել է, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ անալիզ: Միաժամանակ նա նկատել է, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա, գրում է Panorama.am-ը: Մանասերյանը նաև ասել է, որ րածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել: Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանն իր հերթին ասել է, որ ըստ նախնական տվյալների, գտածոն 10.000 տարվա վաղեմության ոսկոր կարող է լինել: «Ցանկացած նման գտածո շատ արժեքավոր է: Մեր առաջնային խնդիրն է պահել, պահպանել այդ նյութերը: Դրա համար պետք է թանգարան, լուրջ գիտական հետզոտություն, երիտասարդ մասնագետների պատրաստում: Այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է լուրջ աջակցություն», - ասել է նա: Ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանը տեղեկացրել է, որ ջրի հատակից հայտնաբերել են կառույցների մնացորդներ, փլուզված, մեկուկես-երկու մետրանոց երկրաչափական լավ շարժված քարերի կույտ՝ կամ ամրոց է եղել, կամ որևէ նավահանգստի կառամատույց: «Այաս»Ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985-ին Երևանում:Ակումբի հետաքրքրությանների ոլորտը ընդգրկում են` նավաշինություն, նավագնացութուն, քարտեզագրության պատմություն, ստորջրյա հետազոտություններ, զինանիշագիտություն, նավամոդելավորում և նավագնացությունների իրականացումը: Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում, և XIII դարի Կիլիկիան Հայաստանի առագաստանավի կրկնօրինակի կառուցում և դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում: Ակումբը միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |