Human Rights Watch-ն առաջարկում է զրկել Ադրբեջանին ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից. Պատճառը լրագրող Իսմայիլովայի դատավճիռն է 2 սեպտեմբերի 2015 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովային։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային: Իշխանությունները Իսմայիլովային մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ: Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթըընդգծել է, թե վաղուց արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը չսահմանափակվի միայն խոսքերով և կոնկրետ քայլեր անի Իսմայիլովայի և այլոց բանտից ազատ արձակման համար: Այս համատեքստում Human Rights Watch-ն առաջարկել է զրկել ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից, գրում է Tert.am-ը: «Իշխանությունները ճնշում են գործադրել գործընթացի վրա՝ մերժելով պաշտպանության գրեթե բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրան զրկելով դատախազության մեղադրանքների դեմ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Իսմայիլովայի զայրացուցիչ դատավճիռն ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամությունը՝ շրջանցել օրենքն ու վրեժ լուծել քննադատներից», - ասել է Ռոթը: Ադրբեջանում 8,5 տարվա ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու Իսմայիլովան հայտնվել են ԱՄՆ պետդեպի՝ անազատության մեջ պահվող 20 կանանց ցանկում: Պետքարտուղարությունն արշավ է սկսել այդ կանանց ազատ արձակելու համար, որոնք ազատազրկված են աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, կին բանտարկյալների ցանկը Twitter-ում հրապարակել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը: Փաուերի խոսքով՝ ցանկում ներառված են քաղաքական և այլ դրդապատճառներով կալանքի տակ պահվող կանայք: «Մենք չենք մոռացել ձեր մասին, և մենք կշարունակենք ճնշումը ձեր կառավարությունների վրա՝ ձեզ ազատ արձակելու համար»,-հայտարարել է Փաուերը: Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։ «Մենք նաև անհանգստացած ենք քննության և դատավարության ընթացքում գրանցված խախտումների պատճառով, այդ թվում՝ վկաների ցուցմունքների բացակայությունն ու այլ հիմնական փաստեր: Այս դեպքը ևս մի ապացույց դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների, այդ թվում՝ մամուլի ազատության սահմանափակման առումով», - ասվում է Պետդեպի հաղորդագրության մեջ: Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով: Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել: Բաքվի դատարանը մայիսին երկարաձգել է Իսմայիլովայի կալանքի ժամկետը 3 ամսով՝ մինչև օգոստոսի 24-ը: Դատախազությունը պնդում է, որ ազատության մեջ լրագրողը կարող է ազդել քննության վրա կամ թաքնվել: Սա արդեն լրագրողի կալանքի ժամկետի երրորդ երկարաձգումն է: Օգոստոսի 11-ին Իսմայիլովան դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։ «Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։ Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Իսմայիլովային ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել: Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար: Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով: Իրավապաշտպաննների դատավճիռը խիստ քննադատել են և պահանջել նրանց ազատ արձակել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, Եվրամիությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |