Հայկական շուկան կվերահսկվի. Տեսչական մարմին է ստեղծվելու 2 սեպտեմբերի 2015 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը սեպտեմբերի 2-ին քննարկել և հավանություն է տվել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009-ից: «Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին», - ասել է Կառավարության ղեկավարը: Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով: « «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2018 –ի հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը և այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական», - ասել է Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա: 2014-ի դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Տեսչական համակարգի օպտիմալացման կարևորագույն և հիմնական միջոցառումն էր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |