Բրենդների ու ապրանքանիշերի դոմեններն արդեն կարելի է գրանցել .հայ գոտում

Բրենդների ու ապրանքանիշերի դոմեններն արդեն կարելի է գրանցել .հայ գոտում

PanARMENIAN.Net - «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունը մեկնարկել է հայատառ .հայդոմենային գոտում գրանցման հայտերի ընդունումը:

Սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը, ֆիրմային անվանումների, գրանցված ապրանքանիշերի և այլ մտավոր սեփականության իրավատերերը համապատասխան անվանումների առաջնային գրանցման հնարավորություն կունենան այդ դոմենային գոտում:

Դոմենային անվանումը .հայ գոտում պետք է համապատասխանի Հայաստանում գրանցված բրենդի, ապրանքանիշի, այլ մտավոր սեփականության անվանումին, գրում է Asbarez-ը:

Հուլիսին ICANN (The International Corporation for Assigned Names and Numbers) ընկերությունը հաստատել է .հայ բարձր մակարդակի նոր ինտերնետ-դոմենը:

Դոմենը տրամադրվել է «Հայաստանի ինտերնետ հանրություն» (ISOC) կազմակերպությանը, որը գրանցել է այն 2014-ին: ISOC-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը ներկայացնում է Հայաստանի գլխավոր ինտերնետ պրովայդերներին, համալսարանները, գրադարանները, ակադեմիան, հետազոտական կենտրոններն ու դպրոցական ցանցերը: 2007-ին ընկերությունը դարձավ բարձր մակարդակի .am հայկական լատինատառ դոմենի մենեջերը:

Դոմենը տրամադրվեց Հայաստանին 1994-ին: Հայաստանի համար նոր դոմենի գրանցման մտադրության մասին հայտարարվել էր դեռ 2013-ին:

Նոր հայալեզու դոմենի գաղափարին հավանություն տվեցին կառավարության և հասարակական հատվածի բազում ներկայացուցիչներ, այդ թվում տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Գրիգորյանը, ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---