Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են ՀՀ-ում

Ուժեղ երկրաշարժ Ադրբեջանում. Ցնցումները զգացվել են ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:49-ին, ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցն Ադրբեջանում օջախի 30 կմ խորությամբ և 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել՝ հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 47.420 աշխարհագրական կոորդինատներով:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ: Էպիկենտրոնը գտնվել է 13 կմ խորությամբ՝ Շեքի քաղաքից 29 կմ դեպի հարավ-արևելք: Զոհերի ու վնասների մասին տեղեկություն չկա։

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում՝ Երևանում (3-4 բալ), Վանաձորում (2-3 բալ), Ստեփանավանում, Կապանում (3 բալ), Իջևանում, Նոյեմբերյանում (4 բալ), Չորաթանում (3-4 բալ), Այգեձորում (4-5 բալ):

Հուլիսի 27-ին՝ ժամը 10:58-ին, Վրաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում՝ 5-6 բալ), որըզգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ:

Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---