27 նոյեմբերի 2002 - 19:20 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 381 ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԿԱ
Այսօր Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասնում է 381-ի: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի իրավապաշտպան կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Լեյլա Յունուսը: Նրա խոսքերով, մոտ ժամանակներս այդ թվին կարող է ավելանալ Մոսկվայում գտնվող ադրբեջանցի լրագրող Իրադա Հուսեյնովան, որը մեղադրվում է «Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ»: Այդ կապակցությամբ երկրի ՆԳՆ-ն դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին Հուսեյնովային հանձնելու խնդրանքով: Օրերս նա ձերբակալվել էր Մոսկվայի ՆԳ մարմինների կողմից, իսկ այնուհետեւ ազատ արձակվել: