Արարատի ու Թոնդրակ լեռան տարածքը՝ հատուկ անվտանգության գոտի 5 սեպտեմբերի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում երկարացվել է քաղաքացիական անձանց մուտքի արգելքը Արարատի և Թոնդրակ լեռի տարածքներ, որոնք սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 15-ը «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել: Սիրիային սահմանակից թուրքական Հաքքարի և Աղրը նահանգներում որոշ շրջաններ ուժայինների կողմից նույնպես հատուկ անվտանգության գոտիներ են հայտարարվել: Հաքքարիի նահանգապետարանը գրավոր հայտարարույթուն է տարածել, որում նշված ավելի քան 5 տասնյակ գյուղեր, թաղամասեր, շրջաններ հայտարարվել են հատուկ անվտանգության գոտի, թուրքական Yuksekovahaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ նույն հայտարարության՝ սեպտեմբերի 6-20-ը արգելվում է քաղաքացիական անձանց ելումուտը տվյալ շրջաններ: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Աղրի նահանգապետարանը: Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Այն սրվել է հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվեց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |