Փորձագետ. ՀՀ-ին ինտերնետ մատակրարող մալուխի գնումն Ադրբեջանին կթույլատրի հետախուզել երկիրը 5 սեպտեմբերի 2015 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ինտերնետ պրովայդեր «Ազերօնլայն» - ի կողմից Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխի գնման դեպքում Հայաստանի համար վտանգներ կարող են առաջանալ: Այս մասին PanARMENIAN.Net -ի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ և բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: «Սա դեռ հաստատված լուր չէ։ Սակայն եթե նման գործարք կատարվի, ապա առաջինը՝ ադրբեջանցիները կկարողանան ներթափանցել չպաշտպանված թրաֆիկի մեջ՝ այսինքն, ամեն կայքի, որ աշխատում է HTTP, այլ ոչ թե HTTPS անվտանգ պրոտոկոլով», - ասել է Մարտիրոսյանը: Նա նկատել է, որ նման վերահսկողությունը թույլ կտա ադրբեջանական կողմին հետախուզություն իրականացնել ՀՀ-ում: Բացի այդ, վերահսկողությունը հնարավորություն կտա կազմակերպել ավելի անհատական ու բարդ հաքերային հարձակումներ։ Մարտիրոսյանը նաև շեշտել է, որ հակամարտության սրման դեպքում Ադրբեջանը կարող է պարզապես զրկել մեզ կապից՝ դա պատճառաբանելով «տեխնիկական խնդրով»: Փորձագետը եզրափակել է, որ Ադրբեջանի կողմից մալուխի գնումը թույլ չտալու հարցով պետք է զբաղվի Կառավարությունը, իսկ հասարակությունը նման գործընթացներին ներազդել չի կարող: Ադրբեջանի առաջատար ինտերնետ պրովայդեր «Ազերօնլայնը» հետաքրքրված է Վրաստանի խոշորագույն Caucasus Online ինտերնետ պրովայդերի 1200 կմ օպտիկամանրաթելային մալուխի գնմամբ: Այս մասին գրել է վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը` սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ թերթի, Caucasus Online ընկերությունն անցկացրել է կաբելը 2008 թ. Սև ծովի հատակով: Այն ամենակարճ ճանապարհով հասցնում է ինտերնետը Եվրոպայից Անդրկովկասի երկրներ: Այս մալուխն ապահովում է Հայաստանի ինտերնետի 85%-ը, Ադրբեջանի ինտերնետի 50%-ը և Վրաստանի պահանջարկի 55%-ը: «Այսպիսով, Ադրբեջանի շահագրգռվածությունն այս հարցում զարմանալի չէ` ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում կաբելը կարող է բավականին մեծ եկամուտ բերել: Պակաս կարևոր չէ, որ Հայաստանի ինտերնետի 85%-ը կախված կլինի Ադրբեջանից, որը կկարողանա վերահսկել նրա տեղեկատվության այդ ծավալը»,-գրում է Dalma news գործակալությունը: 2013-ի ապրիլին հայկական առաջատար հեռահաղորդակցային Ucom ընկերությունն ու վրացական Caucasus Online-ը պայմանագիր կնքեցին, որի համաձայն վրացական ընկերությունը պարտավորվեց մինչև 40 գիգաբիթ թողունակությամբ ինտերնետ մատակարարել հարևան երկրներին Ucom-ի օպտիկամալուխային ցանցով: «Նման համագործակցությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի Հայաստանի միջոցով ինտերնետ մատակարարվի այլ երկրներ: Այս համատեղ նախագծի իրականացումը հնարավոր է դառնում Ucom ընկերության կառուցած գերհզոր օպտիկամանրաթելային ցանցի շնորհիվ: Այսպիսով մեծանում է Հայաստանի դերը Եվրոպայից դեպի Մերձավոր և Միջին Արևելք ինտերնետի մատակարարման գործընթացում, քանզի Հայաստանը դառնում է կապող օղակ վերջիններիս միջև»,-ասվում է Ucom ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |