19 հոկտեմբերի 2006 - 18:34 AMT
ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից Եվրոպա երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով
«TRACECA անդամներ Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան պաշտպանում են Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը, սակայն Եվրամիությունը դրական դիրքորոշում չի գրավում այդ հարցում», հայտարարել է TRACECA միջկառավարական հանձնաժողովի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Նրա խոսքերով, ԵՄ-ն չի ցանկանում, որպեսզի Հայաստանը տարածաշրջանայաին նախագծերից դուրս մնա: Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու փոխարեն ԵՄ-ն պահանջում է Թուրքիայից Եվրոպա երկաթուղի կառուցել Հայաստանի տարածքով: «Սակայն դա հնարավոր չէ մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Առանձին պետությունների ցանկության բացակայությունը Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագծի ֆինանսավորման հարցում ոչ մի կերպ չի ազդի դրա իրականացման վրա: Նախագծի մասնակից երկրներն արդեն հայտնել են աշխատանքների անցկացման համար միջոցներ տրամադրելու պատրաստակամությունը»,- պնդում է Մուստաֆաեւը, հայտնում է ԱՊԱ-ն: