«Թուրքական հոսքի» շինարարությունը «Գազպրոմ»-ը կսկսի ներքին շուկայի համար գծից

«Թուրքական հոսքի» շինարարությունը «Գազպրոմ»-ը կսկսի ներքին շուկայի համար գծից

PanARMENIAN.Net - «Թուրքական հոսք» նախագծի իրականացման սկիզբը պլանավորվում է տալ մեկ գազատար գծի կառուցմամբ, որով գազը կմատակարարվի Թուրքիայի բնակիչներին. Մյուս գծերի շինարարությունը կսկսվի Եվրոպայում գազի պահանջարկի գնահատումից հետո:

Այդ մասին, ըստ ՌԲԿ-ի, լրագրողներին հայտարարել է «Գազպրոմ»-ի փոխղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը.

«Թուրք գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ նախ եզրակացություն կանենք մի գծի օրինակով, ինչից հետո կդիտարկենք արդեն մյուս գծերը: Բայց եթե ինչ-որ մեկը կարծում է, թե Թուրքիան հրաժարվել է երկրորդ ու երրորդ գծերից, ասեմ, որ դա այդպես չէ: Ամեն ինչ կախված է Եվրոպայում պահանջարկից»,- բացատրել է Մեդվեդևը:

«Գազպրոմ»-ի փոխղեկավարը «Թուրքական» հոսքի գազատարի առաջին գծի շինարարությունը գնահատել է €3,3 մլրդ:

Ավելի վաղ ընկերությունը ստիպված էր հրաժարվել «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից: Պատճառը մինչև Մոսկվայի ու Բրյուսելի միջև համաձայնությունը Բուլղարիայի՝ իր տարածքով գծի անցնելուց հրաժարվելն էր:

Թուրքիա պետական այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին հայտարարել էր, որ հունվարի 1-ից Ռուսաստանը թուրք սպառողների համար 6% կնվազեցնի գազի գինը: Բացի այդ, ՌԴ նախագահը նաև նշել էր, որ իր երկիրը պատրաստ է հետագայում ևս իջեցնել Թուրքիայի համար գազի գինը, որպես իր ռազմավարական գործընկեր: Երկիրը հավելյալ 3 մլրդ կուբամետր գազ կներմուծվեր, պլանավորվում էր նաև Ռուսաստանից երկրորդ գազատարի կառուցումը:

Թուրքիան Ռուսաստանից գազը գնում էր $380-ով՝ 1000 կուբամետրի դիմաց:

Բանակցությունների ընթացքում Թուրքիային հաջողվեց ստանալ ոչ թե 6%, այլ 10,25% զեղչ գազի համար, չնայած երեք գազատարի շինարարության հարցում ոչ մի հստակեցում Անկարան այդպես էլ չարեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---