Amazon-ի նոր պլանշետը կարժենա ընդամենը $50

Amazon-ի նոր պլանշետը կարժենա ընդամենը $50

PanARMENIAN.Net - Ամերիկյան Amazon Com. ընկերությունը մշակում է նոր, ուլտրաբյուջետային պլանշետ, որը կարժենա երկու անգամ պակաս, քան 99 դոլարանոց Amazon Fire HD 6-ը․այն մինչ օրս համարվում է ընկերության ամենահասանելի պլանշետը։

Ինչպես տեղեկացնում են The Wall Street Journal-ի աղբյուրները, նորույթի արժեքը կկազմի ընդամենը $50, և, ինչպես Amazon Fire HD 6-ի դեպքում, սարքը կստանա 6 դյույմանոց սենսորային դիսփլեյ։ Նշված գաջեթից բացի ընկերությունը մշակում է ևս երկու պլանշետ՝ 8 ու 10 դյույմ անկյունագծով էկրաններով։

Պլանշետի նման ցածր արժեքի հասնելու համար Amazon-ը դրա մշակման աշխատանքների մեծ մասը վստահել է չինական ու թայվանական արտադրողներին, այդ թվում՝ Huaqin Telecom Technology ու Compal Communications։ Հետևաբար, զարմանալի չէ, որ նորույթը կստանա թույլ ապարատային միջուկ։ Օրինակ, աղբյուրները պնդում են, որ այն կունենա ընդամենը մեկ ձայնարկիչ։

Amazon ընկերությունն ավանդաբար թողարկում է ոչ թանկարժեք սմարթֆոններ, պլանշետներ ու ռիդերներ՝ նախընտրելով գումար աշխատել ոչ թե սարքավորումների, այլ ծառայությունների վաճառքից։ $50 արժեքով նոր պլանշետը պատկերավոր կերպով ներկայացնում է այս քաղաքականությունը։ Սարքը կթողարկվի Ամանորի տոներին ընդառաջ։

Amazon.com, Inc-ը էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն, տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի միացյալ նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրի ամենամեծ վաճառողը։Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսում վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակներ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։

Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր` Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---