Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք

Թուրքիայի ցամաքային ուժերը ներխուժել են Իրաք

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք:Դա կարճաժամկետ գործողություն է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ, Associated Press-ին հղումով գրում է Gazeta.ru-ն:

Թուրքիայի իշխանությունների փոխանցմամբ, զորքերը Իրաքի սահմանը հատել են զինյալներին ձերբակալելու համար, ովքեր մասնակցել են սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած պայթյունին:

Ավելի վաղ թուրքական օդուժը օդային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK հենակետերին: «BBC»-ի թուրքական ծառայությունը, հղում անելով ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը, նշում է, որ իրականացված գործողությանը մասնակցել են 35 F-16 տիպի ռազմական ինքնաթիռ, ինչպես նաև 18 F-4 տեսակի կործանիչ: Վերջիններս հարվածներ են հասցրել Իրաքի Քանդիլ, Հաքքուրք, Ավաշին, Մեթինա, Բաշյան Գարե և Զափ շրջաններում: Ընդհանուր առմամբ կրակի տակ է պահվել 20 թիրախ, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի արևելյան շրջաններում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հաքքարի նահանգի Դաղլըջա գյուղում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև ընթացող ռազմական գործողությունների շրջանակում զոհերի թիվը մեծանում է: Թուրքական «takvim.com.tr» լրատվակայքը տեղեկացնում է, որ Դաղլըջայում օդային՝ F16 և F4 ռազմական ինքնաթիռների միջոցով, և ցամաքային՝ ԶՈՒ հատուկ ծառայության ջոկատների և կարմիր բերետավորների մասնակցությամբ ռազմական գործողություններ են իրականացվում քուրդ զինյալների 250 հոգանոց խմբի դեմ: Նշվում է, որ թուրքական ուժերը ՔԲԿ-ականներին շրջափակել են՝ դեպի Իրաք նրանց փախուստը կանխելու համար:

Բախումների հետևանքով 73 քուրդ զինյալ զոհվել է, ևս 25-ը գերի է ընկել: Ըստ աղբյուրի՝ այժմ գործողությունները շարունակվում են քրդերի արդեն 150 հոգանոց խմբի դեմ:

Սեպտեմբերի 7-ին հայտարարված պաշտոնական տվյալներով ` թուրքական կողմը 16 կորուստ և 6 վիրավոր է ունեցել, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Դաղլըջայում արդեն 21 թուրք զինվոր է զոհվել:Մինչ այժմ Թուրքիայում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ձերբակալվել է ավելի քան 2.500 մարդ: Դրանից հետո Թուրքիայի ԶՈՒ-ն սկսել է լայնածավալ ռազմական գործողություններ: Դեպի Դաղլըջա են ուղարկվել օդային ուժեր: Մասնավորապես դեպի վերոնշյալ գյուղ են ուղարկվել «Kobra» տեսակի ռազմական ուղղաթիռներ, որոնք պատկանում էին Թուրքիայի Զինված ուժերի Յուքսեքովայի 3-րդ դիվիզիայի և Հաքքարիի ջոկատի հրամանատարություններին:

Նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ սեպտեմբերի 7-ին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել՝ Դաղլըջայում տեղի ունեցած ահաբեկչության հարցով:

Իրավիճակը Թուրքիայում սրվեց հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որին 32 մարդ զոհ գնաց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) հուլիսին հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---