9 սեպտեմբերի 2015 - 17:28 AMT
2015-ի առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը ՀՀ նվազել է. Պատճառը ՌԴ-ից այցերի նվազումն է

Առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտկես միլիոնզբոսաշրջիկ: 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, 2015-ին արձանագրվել է չնչին նվազում, ինչը պայմանավորված է առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվի նվազմամբ, հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Ապրեսյանի խոսքով՝ 2015-ի երկրորդ եռամսյակում Հայաստան է ժամանել ավելի քան 256.000 զբոսաշրջիկ, ինչը 2014-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 1,8%-ով ավելի է, գրում է Panorama.am-ը:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 232.583 զբոսաշրջիկ: 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների թիվը նվազել է 4.0%-ով:2014-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան էր ժամանել 1 միլիոն 203 հազար 746 զբոսաշրջիկ: 2013-ի համեմատ, ցուցանիշն աճել էր 11.3%-ով:

Վարչության պետը առաջին եռամսյակում զբոսաշրջիկների թվի անկումը կապում է Ռուսաստանից այցելությունների նվազման հետ, ինչն էլ պայմանավորված է ռուսական ռուբլու փոխարժեքի նվազմամբ:

«Ընդհանրապես, այդ ընթացքում, արտագնա զբոսաշրջությունը Ռուսաստանից զգալիորեն նվազել էր: Բացի այդ, առաջին եռամսյակը զբոսաշրջության համար ամենաակտիվ սեզոնը չէ», - նկատել է նա:

Ըստ Ապրեսյանի՝ երրորդ եռամսյակում արդեն տեսանելի է ակտիվություն. Հայաստան են գալիս զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Իրանից, եվրոպական երկրներից: