Աղբյուր․Samsung-ը կներկայացնի երկու Galaxy S7 ֆլագման տարբեր չափերի էկրաններով

Աղբյուր․Samsung-ը կներկայացնի երկու Galaxy S7 ֆլագման տարբեր չափերի էկրաններով

PanARMENIAN.Net - Հարավկորեական հսկա Samsung-ի հաջորդ ֆլագմանական սմարթֆոնը՝ Galaxy S7-ը կհայտնվի միանգամից երկու տարբերակով՝ էկրանների տարբեր անկյունագծերով։ Այս մասին հայտնում են ինսայդերական աղբյուրները։

Բացի բազային Samsung Galaxy S7 մոդելից՝ 5,2 դյույմ անկյունագծով էկրանով, արտադրողը կարող է թողարկել նաև նորույթի 5,8-դյույմ անկյունագծով տարբերակը։ Ցանցային աղբյուրների տվյալներով, ֆլագմանական սմարթֆոնը զինված է 4K-դիսփլեյով։ Հնարավոր է՝ գերբարձր խտության ապահովում կունենա երկու տարբերակներից միայն մեկը։ Սարքավորման օպերատիվ հիշողությունը կկազմի 4 ԳԲ։

Տեղեկացվում է նաև, որ Samsung Galaxy S7-ի շնորհանդեսը տեղի կունենա 2015թ-ի ավարտին, սակայն իրադարձությունների նման զարգացումը մասնագետների համոզմամբ քիչ հավանական է։

2015թ-ի օգոստոսի 14-ին Samsung ընկերությունը միանգամից 2 նոր սմարթֆոն ներկայացրեց` Galaxy Note 5-ը և Galaxy S6 Edge Plus-ը: Նոր գաջեթների ցուցադրումը կայացավ Նյու Յորքում: Երկու սարքն էլ հագեցած են 1440x2560 պիկսել թողունակությամբ 5,7-դյույմանոց էկրանով, ինչպես նաև 16 և 5 մեգապիկսել խտությամբ մատրիցայով երկու տեսախցիկով:

Նոր սմարթֆոններն ունեն 8-միջուկանի Exynos 7420պրոցեսոր և աշխատում են բջջայինի Android 5.1 Lollipop ՕՀ-ով: Galaxy Note 5 և Galaxy S6 Edge Plus-ն ունեն նաև 4 Գբ օպերատիվ հիշողություն յուրաքանչյուրը և հավելյալ ծավալով մարտկոցներ:

Օգոստոսի 21-ին սմարթֆոնները վաճառքի հանվեցին ԱՄՆ-ում ու Կանադայում: Ըստ ԶԼՄ-ների տվյալների, Galaxy S6 Edge Plus-ը սեպտեմբերին կհայտնվի նաև Ռուսաստանում, Հայաստանում վաճառքի մեկնարկի ժամկետը դեռ հայտնի չէ:

Ընթացիկ տարվա երկրորդ կեսին Samsung-ի մասնաբաժինը բջջային սարքերի համաշխարհային շուկայում զգալիորեն նվազեց այն բանից հետո, երբ ընկերությունը թողարկեց Galaxy S6-ը, որը բավականին մեծ քննադատության արժանացավ ինչպես սպառողների, այնպես էլ փորձագետների կողմից: Բացի այդ, Samsung-ին «նեղում են» մրցակիցները` ոչ միայն Apple-ը, այլ նաև ավելի էժան չինական գաջեթները, այդ թվում` Huawei-ը: Արդյունքում հարավկորեական ընկերությունն էժանացրեց S6-ը և հետաձգեց Note-ի անոնսը։

Samsung Group-ը հարավկորեական ընկերություն է, որը հիմնվել է 1938 թվականին: Համաշխարհային շուկայում հայտնի է որպես բարձր տեխնոլոգիական բաղադրիչների, հեռահաղորդակցային սարքավորումների, կենցաղային տեխնիկայի, աուդիո- և տեսասարքերի արտադրող: Գլխավոր գրասենյակը գտնվում է Սեուլում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---